Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է Վլադիմիր Գասպարյանի հետ


19:34 , 9 ապրիլ, 2013

Րաֆֆի Հովհաննիսյանը բանակցում է Վլադիմիր Գասպարյանի հետ՝ ստեղծված լարված իրավիճակից ելք փնտրելու նպատակով։ Իրավիճակն արդեն ավելի հանդարտ է, քան քիչ առաջ։ Ճիշտ է, լարվածություն կա, բայց այնպես էլ չէ, որ բախումներ կան ոստիկանության ու քաղաքացիների միջև։
Մյուս կողմից, ժողովուրդը կոորդինացված չէ, և ոմանք պատկերցում էլ չունեն, թե որտե՞ղ է Րաֆֆին, ու ի՞նչ քայլեր պետք է հաջորդեն։