Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները Բաղրամյան պողոտայի երթի մեջ դաժան ծեծի են ենթարկել և արյունլվա տեղափոխել են


19:25 , 9 ապրիլ, 2013

«Առաջին լրատվական»-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին ոստիկանները Բաղրամյան պողոտայի երթի մեջ դաժան ծեծի են ենթարկել և արյունլվա տեղափոխել են ոստիկանություն: 

Նշենք, որ այժմ բախում է ոստիկանների ու ցույցի մասնակիցների միջև. ոստիկանները մահակներով ծեծի են ենթարկում դեպի Բաղրամյան բարձրանալ ցանկացող ժողովրդին: