ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է. ամերիկյան զինուժի հրամանատար


14:24 , 1 սեպտեմբեր, 2017

Azatutyun.am-ը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ողջ է և գտնվում է Սիրիայում կամ Իրաքում՝ ենթադրաբար «Եփրատ գետի հովտում», - նման հայտարարությամբ է հանդես եկել ամերիկյան զինուժի հրամանատար Սթիվեն Թաուսենդը՝ հինգշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում։

«Մենք նրան փնտրում ենք ամեն օր։ Չեմ կարծում, թե նա մահացել է», - հայտարարել է Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմական գործողությունների հրամանատարը։

«Ինչո՞ւ եմ ես կարծում, որ նա ողջ է, որովհետև բաց աղբյուրներում չեմ տեսել որևէ համոզիչ ապացույց, վկայություն այն մասին, որ նա մահացած է։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։