Հրդեհ Բերդկունք գյուղում


14:12 , 1 սեպտեմբեր, 2017

Սեպտեմբերի 1-ին, ժամը 11:37-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Բերդկունք գյուղում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:57-ին, մարվել՝ 12:10-ին:

Գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմին հարակից, այրվել են անասնակերի ծածկի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 3 քմ: