Սեպտեմբերիմեկյան հոռետես փնթփնթոց


13:45 , 1 սեպտեմբեր, 2017

Դպրոց

1․ Դպրոցը էլ չի կտարում դաստիարակչական գործոառույթ, այլ միայն շառով-խերով՝ ուսուցողական, իսկ դա թերի է։

2․ Ուսուցիչների կադրային քաղց կա։ Չէ՛, դիպլոմավոր ինչքան ուզես կան։ Աշխատողներ էլ։ Իսկ այ Ուսուցիչներ՝ մեծատառ Ու-ով, քիչ են ու գնալով քչանում են։ Փողով զաչոտ ստացողը, որը հետո էլ կաշառքով պետք է գործի ընդունի ի՞նչ ուսուցիչ պետք է դառնա։ Նվիրյալներ են պետք, որոնք միշտ էլ քիչ են, իսկ հիմա՝ առավել ևս։

3․ Երեխեքի թիվը կատաստրոֆիկ իջել է։ 40000 առաջին դասարանցի․․․ Ես որ դպրոց էի գնում, այս թիվը մոտ երեք անգամ ավելի շատ էր։

ԲՈւՀ

1․ Մեզ մոտ մի 10 անգամ ավելի քիչ բուհ է պետք։ Խոսքը մենակ ամսնավորների մասին չէ։ Պետականներն էլ կամ պետք է մասամբ փակվեն, կամ էլ փոքրացվեն։ Թե չէ ԽՍՀՄ-ից մնացած կթական ենթակառուցվածքը ու դրա կոնվեյերը պահպանեցինք, իսկ աշխատանքային շուկան՝ ոչ։

2․ Դիպլոմավորները հիմա չկրտած շներից շատ են, բայց դե մեջը քյար, եթե 90 տոկոսը ոչ թե սովորել է ԲՈւՀ-ում, այլ «ինըստուտ ա գնացել», փողով ստուգարք է ստացել ու վերջում է անպետք անորոշություն է դարձել՝ մասնագիտական իմաստով։ Անգամ եթե պետքական անորոշություն է դարձել, Հայաստանի աշխատանքային շուկան շատ փոքր է՝ տարեկան տասնյակ հազարավոր շրջանավարտներ տվող ԲՈւՀ-ական կոնվեյերի համար, իսկ տրված գիտելիքների որակը՝ չափազանց ցածր (բացառությամբ մի քանի նեղ ուղղությունների)՝ միջազգային աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար։

3․ Դիպլոմի ֆետիշը պետք է վերացնել։ Բոլորը ուզում են գեներալ լինել, բայց եթե բանակում բոլորը գեներալ են ու սպա և չկան զինվորներ ու սերժանտներ, այդ բանակը բանի պետք չէ։ Նույնն էլ քաղաքացիականում․ բոլորը մենեջեր են, իրավաբան են, քաղաքագետ ու միջազգայնագետ են, աստվածաբան են ու փիլիսոփա։ Մի խոսքով՝ պոտենցիալ գործազուրկ դիպլոմավորներ ինչքան ասես ունենք, իսկ այ լավ զոդողներ, լավ վարորդներ, լավ էլեկտրիներ, հյուսներ, պատշարեր, ասենիզատորներ, սանտեխնիկներ՝ շատ ավելի քիչ։

Սովորելն իհարկե լավ բան է, բայց նա՛խ՝ ամեն մարդու բան չէ, հետո՝ ԲՈւՀ-ը սովորելու մաիկ վայրը չէ։ Սա կփոխվի, եթե մարդկանց դադարեք դիպլոմի առկայությունով չափել ու գնահատել։