Ոստիկանները ցուցարարներին չեն թողնում մոտենալ Բաղրամյան 26-ին. տեղի է ունենում հրմշտոց


18:59 , 9 ապրիլ, 2013

Րաֆֆին հայտարարեց, որ իր թիմակիցների հետ Ազատության հրապարակից գնում են Բաղրամյան 26-ի ուղղությամբ, սակայն ոստիկաններն ասացին, որ Բաղրամյան26-ին մոտ չեն թողնելու ցուցարարներին: Րաֆֆին այժմ հայտարարում է, որ գնում է դեպի Բարեկամության մետրո, ապա Ծիծեռնակաբերդ: Այժմ ընթանում են բանակցություններ կողմերի միջև: Ոստիկանությունը կարծես մտադիր չէ զիջել: