«Ժողովուրդ». Հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է


12:12 , 1 սեպտեմբեր, 2017

«Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: «Ժողովուրդ»-ը պաշտոնական վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 160 հազար 200 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 164 հազար 100 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալներն այս տարվա յոթ ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 2.4 տոկոսով է նվազել: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետևանքով արտադրության ծավալները»,-գրում է թերթը:
 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: