Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է Ոստիկանությունում


17:59 , 9 ապրիլ, 2013

Զարուհի Փոստանջյանը հայտնել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այս պահին գտնվում է Ոստիկանությունում։ Նա փորձում է պարզել, թե կոնկրետ ինչի համար են բերման ենթարկել իր համակիր ակտիվիստներին։ Փոստանջյանի խոսքերով` մանրամասների մասին իրենք կտեղեկացնեն ժամը 18:00-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում:
Ավելի վաղ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը լրագրողներին հայտնեց, որ ձերբակալվածների թվում են Եղիա Ներսիսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մարիամ Սուխուդյանը և այլք: Նրանք բոլորը տարբեր ոստիկանական բաժանմունքներում են գտնվում: Անդրիասը կոչ արեց հանրությանը` բողոքի ակցիա իրականացնել ոստիկանական բաժանմունքների դիմաց: