«Հրապարակ»․ Դավիթ Տոնոյանը դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում


07:55 , 31 օգոստոս, 2017

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին։

Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, և նորերը փոխարինում են հին աշխատակիցներին: Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ընդունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել և չպատասխանել մեր հարցին։ Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին և այլն: Ավելին՝ նա դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում»: