Հայտնի է դարձել Одноклассники.ru կայքի խափանման պատճառը


15:58 , 9 ապրիլ, 2013

Ռուսական սոցիալական կայքից խոշորագույն Одноклассники-ի խափանման պատճառը կոնֆիգուրացիոն ֆայլն է եղել, որի գործածումը հանգեցրել է ծառայության համակարգի խափանմանը. հայտնում է Одниклассники սոցիալական ցանցի մամլո քարտուղար Մարիա Լապուկը:
Ծառայության տնօրեն Իլյա Շիրոկովը հայտնել է, որ կայքի աշխատանքի խափանումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցցանցի ծառայությունում գործածվել էր նոր կոնֆիգուրացիոն ֆայլը, ինչն առաջ էր բերել անդառնալի փոփոխություններ: