Երևանի Մանթաշյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում կտեղակայվի լուսացույց


23:22 , 30 օգոստոս, 2017

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 1-ից Երեւան քաղաքի Մանթաշյան եւ Մանանդյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Վերոնշյալ չկարգավորվող խաչմերուկում կտեղակայվի լուսացույցային օբյեկտ, եւ այսուհետ նշված խաչմերուկով տրանսպորտային միջոցների եւ հետիոտների երթեւեկության հերթականությունը կկարգավորվի լուսացույցի ազդանշաններով