Իսպանիայի խորհրդարանը քննարկում է վարչապետի կուսակցության կոռուպցիոն կասկածները


21:50 , 30 օգոստոս, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Իսպանիայի խորհրդարանի անդամներն այսօր մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Բարսելոնայում և հարևան Կամբրիլս քաղաքում օգոստոսի 17-ին իրականացված ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին:

Հարձակումների արդյունքում 16 մարդ է զոհվել, ևս 100-ը վիրավորվել են:

Հարձակումներից հետո սա խորհրդարանի առաջին նիստն է, որտեղ լսվում է վարչապետ Մարիանո Ռախոյի պարզաբանումները պատգամավորներին:

Վարչապետի պահպանողական Ժողովրդական կուսակցությունը կասկածվում է կոռուպցիոն գործում ներգրաված լինելու մեջ:

Վարչապետն իր ելույթը սկսել է ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակին նվիրված խոսքով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։