Չինաստանի մետրոյում գետինը բացվել ու «կուլ է տվել» ուղևորուհուն


20:00 , 30 օգոստոս, 2017

Չինաստանի մետրոյում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Գետինը բացվել ու «կուլ է տվել» ուղևորուհուն։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը մոտենում էր շարժասանդուղքին։ Այս մասին հայտնում է The New York Post-ը։ Միջադեպը գրանցվել է երկրի հարավային Շենչժեն քաղաքում։

Կնոջն օգնության են հասել նրա կողակիցն ու մյուս ուղևորները, ովքեր կարողացել են նրան դուրս քաշել անցքից։ Ուղևորուհին աննշան վնասվածքներ է ստացել։

Ներկայում պարզվում են տեղի ունեցածի պատճառները։