«Հայկական ժամանակ». Երեխաներին դպրոց չուղարկող ծնողնե­րը կարող են տուգանվել


09:30 , 30 օգոստոս, 2017

«ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը մեր հարցին ի պատասխան՝ չհերքեց, որ երեխաներին դպրոց չուղարկող ծնողնե­րը կարող են տուգանվել: Նա նկատեց, որ այդ հնա­րավորությունը սահման­ված է Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

Վերջինիս 178-րդ հոդվածը մասնավորարդես սահմանում է, որ ծնողների կամ նրանց փոխարի­նող անձանց կողմից անչափա­հաս երեխաների դաստիարակու­թյան և ուսուցման պարտականությունները չարամտորեն չկա­տարելը առաջացնում է տուգան­քի նշանակում ծնողների կամ նրանց փոխարինող անձանց նկատմամբ՝ սահմանված նվա­զագույն աշխատավարձի երես­նապատիկի չափով: Այսինքն՝ 30 հազար դրամ:

«Ընդունված է, որ դպրոց հա­ճախելու համար պատասխանատուն ծնողն է: Բայց, ի վերջո, մենք հասկացանք, որ այս մեխանիզմը չի աշխատում, որովհետև շատ ու շատ ծնողներ անհետևողական են կամ ինչ-ինչ պատճառներով երեխաներին չեն թույլատրում դպրոց հաճախել: Դրա հա­մար հիմա մենք փորձում ենք այդ խնդիրը լուծել պետական մա­կարդակով. նախ հայտնաբերել այդ երեխաներին, գնահատել նրանց կարիքները և արդեն համապատասխան աշխատանք տանել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարու­թյան, առողջապահության նա­խարարության, տեղական ինք­նակառավարման մարմինների և ոստիկանության հետ միասին: Այսինքն՝ նայած՝ ինչ կարիք ունի երեխան: Կարիք ասածը չի վերաբերում զուտ սոցիալականին: Պետք է հասկանալ՝ խնդրի էու­թյունն ինչն է և այո, ուղղորդել, աշխատանքներ տանել, որպես­զի երեխաները հաճախեն դպ­րոց»,- ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետը­»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: