Ինչպես է գիշերը «Կայարանցի Բիբոսի» որդին ծեծելով և քարշ տալով առևանգել աղջկան. նոր մանրամասներ


03:24 , 30 օգոստոս, 2017

Operativ.am-ը գրում է․

Operativ.am-ի տեղեկություններով՝ 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանը, ով ոստիկանների կողմից այսօր վնասազերծվեց 23-ամյա աղջկան պատանդ վերցնելու և զիջումների չգնալու պատճառով, երիտասարդ աղջկան առևանգել է Վիլնյուսի 75 շենքի մոտից:

Ականատեսների վկայությամբ՝ դեպքը տեղի է ունեցել գիշերը՝ մոտավորապես ժամը 4-ին: Երիտասարդը, ով, ինչպես պարզվեց, «Կայարանցի Բիբոսի» որդին է, ծեծելով ու քարշ տալով աղջկան գցել է սպիտակ մեքենան և տարել: Դեպքը ֆիքսել են շենքի առաջին հարկում տեղադրված տեսախցինկերը: Ականատեսները, հանցագործի լուսանկարները տեսնելով, ճանաչել են նրան: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ աղջիկն իր ընկերուհու տանն է եղել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔԿ-ի հաղորդմամբ՝ պատանդ վերցրած տղամարդը պահանջել էր բերել 5 քաղաքացու և փաստաբան: