«Եվրամիությունը 5.5 միլիոն քառակուսի կիլոմետր է, Ռուսաստանը՝ 17.5 միլիոն, էլի հարցեր կա՞ն»


19:12 , 29 օգոստոս, 2017

Azatutyun.am-ը գրում է.

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն այսօր Բրյուսելում ասել է, որ Եվրամիությունը պետք է ձգտի Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման, սակայն չհրաժարվի եվրոպական արժեքներից:

«Առանց Ռուսաստանի առաջիկա դարերում չի լինի եվրոպական անվտանգություն: Եվրամիության տարածքը 5 և կես միլիոն քառակուսի կիլոմետր է, Ռուսաստանինը՝ 17 և կես միլիոն, էլի հարցեր կա՞ն»,- ասել է Յունկերը:

Նրա փոխանցմամբ, Եվրամիությանն անհրաժեշտ է Ռուսաստանի հետ գտնել երկու կողմերի ապագայի շահերից բխող քննարկումների ձևաչափ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։