«Նաիրիտ»-ում հրդեհաշիջմանը միացել է «Սանիթեք»-ը՝ 6 ջրատարով


13:50 , 29 օգոստոս, 2017

«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր:

Օգոստոսի 29-ին, ժամը 09.00-ի դրությամբ էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարաներից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:08-ին: 

Օգոստոսի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: 

Դեպքի վայրում են գտնվում 23 փրկարար: Հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն են ցուցաբերել «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար: