Յոգուրտը բարելավում է ուղեղի աշխատանքը. գիտնականներ


23:00 , 28 օգոստոս, 2017

Գիտնականները պարզել են, որ պրոբիոտիկներ պարունակող յոգուրտի պարբերաբար օգտագործումը բարելավում է ուղեղի աշխատանքը:

Փորձին մասնակցել են գերազանց առողջությամբ 55 տարեկանից մեծ կանայք: Նրանք բաժանվել են 3 խմբի: Առաջին խմբի սննդաբաժնին ամեն օր ավելացրել են պրոբիոտիկներով յոգուրտ, երկրորդ խմբի սննդաբաժնին ավելացրել են սովորական կաթնամթերք, իսկ երրորդին՝ ոչ մի նոր բան:

Հետազոտության վերջում մասնագետները նշանակալի փոփոխություն են նկատել առաջին խմբում: Նրանք դարձել են ավելի հավասարակշռված և բարելավվել է նրանց ուղեղի ակտիվությունը: Երկրորդ խումբը ցուցադրել է միջին արդյունք, իսկ երրորդը մնացել է նույն մակարդակի վրա:

Մասնագետները նշում են, որ դա ապացուցում է պրոբիոտիկներով յոգուրտի բարենպաստ ազդեցությունը մարդու ուղեղի վրա: