«Խելացի» թևնոցն էլեկտրականության միջոցով զերծ կպահի վնասակար սովորություններից


20:00 , 28 օգոստոս, 2017

Մարմնին կրելի սարքերի շուկան համալրվել է նոր «խելացի» թևնոցով, որը կոչված է զերծ պահելու տիրոջը վնասակար սովորություններից՝ շնորհիվ էլեկտրականության։ Այս մասին հայտնում է Mashable պորտալը։

Թևնոցը ստացել է Pavlok Electro Wristband անվանումը՝ ի պատիվ գիտնական Իվան Պավլովի, ով զբաղվել է պայմանական ռեֆլեքսների ուսումնասիրմամբ։ Թևնոցը ստեղծողներն առաջարկում են տերերին սեղմել կայծակի նշանով կոճակն ամեն անգամ, երբ նրանք կփորձեն կրկնել վատ սովորությունները։ Դրան կհաջորդի էլեկտրական հոսանքի փոքր հարվածը։ Արդյունքում պետք է մշակվի ռեֆլեքս, որը կկապի կոնկրետ գործողությունը ցավի հետ, ինչն էլ աստիճանաբար թույլ կտա պայքարել սովորության դեմ։

Նրանք, ովքեր չեն ցանկանում իրենց «հոսանքահարել», գոյություն ունի տատանման կամ ձայնային ազդանշանի ռեժիմ։