NASA-ն ցույց է տվել Մարսի ձնե բլրակները


17:15 , 28 օգոստոս, 2017

Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության կայքում հրապարակվել է Մարսի լուսանկար, որն արվել է Երկրի գարնան հետ համընկնող ժամանակահատվածում։

Ցուցադրվել է Մարսի մակերևույթի հատվածը հյուսիսային կիսագնդում՝ պատված սառույցով։

Այդ ժամանակ Մարսի հյուսիսային կիսագնդում սկսում են սառույցները հալչել, իսկ դրանց տակ թաքնված ավազները դուրս են գալիս մակերևույթ։ Արդյունքում ձևավորում է բնապատկեր, որը տիեզերքից ձմեռային բլրակներ է հիշեցնում։