Հայտնի է «Նաիրիտ»-ում հրդեհի նախնական պատճառը


16:51 , 28 օգոստոս, 2017

«Նաիրիտ» գործարանի տարածքում այրվել է 50 տոննա լաք-էթինոլ նյութ: Հրդեհի նախնական պատճառը լաք-էթինոլի ինքնաբռնկումն է: Այս մասին դեպքի վայրից լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հրշեջ-փրկարար ծառայության գնդապետ Վալերի Բագիյանը: Նրա խոսքով՝ տարածքում իրականացված քիմիական մոնիթորինգի արդյունքում պարզվել է, որ ոչ մի վտանգավոր նյութ չի այրվում: «Լաք-էթինոլը հանդիսանում է այս գործարանի թափոններից: Նույն դեպքը եղել է 8 տարի առաջ: Բռնկումը, հավանաբար, եղել է բարձր ջերմաստիճանի ազդեցությունից»,-ասաց նա:

Վալերի Բագիյանի խոսքով՝ նյութը դժվար է հանգչում: Հիմա փրկարարները հովացման աշխատանքներ են տանում, հետո փրփուրով մարում կիրականացվի: «Սանկտ Պետերբուրգում նավերի կառուցման ժամանակ այս նյութն օգտագործում են որպես լաք, որպեսզի ջուրը չներթափանցի»,-հավելեց Բագիյանը: