«Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, այրված նյութը վտանգ չի ներկայացնում. ԱԻՆ


14:40 , 28 օգոստոս, 2017
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր` ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել և հրդեհ է բռնկվել: 

Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը: 

Ժամը 14:00-ի սահմաններում հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա. այրվող նյութը վտանգ չի ներկայացնում: