Ադրբեջանական մամուլը ջնջում է զորամասի պահեստում հրդեհից տուժածների մասին տեղեկությունը


18:10 , 27 օգոստոս, 2017

Ադրբեջանական մամուլը մեկը մյուսի հետևից ջնջում են զորամասի պահեստում տեղի ունեցած պայթյունի հրդեհից տուժածների մասին տեղեկությունը:

Սկզբից տարածվել էր, որ իբր 6 վիրավոր կա, այնուհետև թիվը ջնջել էին իսկ վերջում ամբողջ նյութը:

Մեզ մնում է միայն ենթադրենք, թե ինչի համար է հեռացվել այս տեղեկությունը:

Ամենայն հավանականությամբ զոհեր և վիրավորները ավելի շատ են ու մեծ մասը զինվորականներն են: