Խոշոր պայթյուն Ադրբեջանի զինապահեստում. փակվել է «Բաքու-ՌԴ սահման» մայրուղին


14:01 , 27 օգոստոս, 2017

asekose.am-ը գրում է.

Խոշոր պայթյուն է տեղի ունեցել Ադրբեջանի զինապահեստներից մեկում, Բաքու-ՌԴ սահման մայրուղին փակվել է։ Ադրբեջանի շտապ օգնության ծառայության գլխավոր բժիշկ Միրալեմ Ջավադովը հայտնել է, որ բռնկված ուժեղ հրդեհի պատճառով շտապ օգնության մեքենաները չեն կարողանում մոտենալ դեպքի վայրին: Առայժմ զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: