Մխիթարյանի 5-րդ գոլային փոխանցումը նպաստեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հաղթանակին


23:34 , 26 օգոստոս, 2017

Ավարտվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լեսթեր» հանդիպումը: Հանդիպման երկրորդ կեսում Ռաշֆորդի և Ֆելաինի խփած գոլերի շնորհիվ Ժոզե Մոուրինյոյի թիմը հաղթեց 2:0 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կրկին գոլային փոխանցման հեղինակ դարձավ: Մեր ֆուտբոլիստը մեկնարկած առաջնությունում արդեն հինգերորդ  գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Մխիթարյանը «Լեսթեր»-ի դեմ խաղում գոլային փոխանցման հեղինակ դառնալով, կրկնեց Պրեմիեր լիգայի ռեկորդը՝ մրցաշրջանի առաջին 3 խաղերում կատարած գոլային փոխանցումների թվով։ Մխիթարյանը 5 գոլային փոխանցում է կատարել։ Նույնքան կատարել էր Ռուել Ֆոքսը՝ 1994/95 մրցաշրջանում։

Հանդիպման վերջնամասում Մխիթարյանը փոխարինվեց: