3 օրով ազատ են արձակել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին


11:56 , 9 ապրիլ, 2013

Նոր կարդացի, որ Վճռաբեկ դատարանի որոշումով 3 օրով ազատ են արձակել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներից Տիգրան Առաքելյանին։ Ցավոք սրտի, ուրախանալու առիթ չկա, որովհետև այս որոշումը պայմանավորված է եղել Տիգրանի հոր մահվան փաստի հետ, և նրան արձակել են միայն, որպեսզի նա հուղարկավորությանն ու հոգեհանգստին մասնակցի։
Ցավակցում եմ ու չեմ ուզում որևիցե այլ մեկնաբանություններ անել այս անգամ։