Հրդեհ Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում


19:20 , 26 օգոստոս, 2017

Օգոստոսի 26-ին, ժամը 17:25-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում գտնվող տպարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և ավտոսանդուղք:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: