ԱՄՆ-ում առաջացած փոթորկի հետևանքով ջրհեղեղ է սպասվում


17:05 , 26 օգոստոս, 2017

Տեխասի ափամերձ տարածքին պատուհասած ամենահզոր «Հարվի» փոթորկի հզորությունը Սաֆիր-Սիմփսոնի 5-բալանոց սանդղակով իջեցվել է 1-ի, սակայն առաջիկա օրերին հորդառատ անձրևների պատճառով սպասվում է ջրհեղեղ, հաղորդում է ԱՄՆ-ի Փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով՝ քամու առավելագույն ուժգնությունը ժամում հասնում է 90 մղոնի (150 կմ/ժամ):

«Հարվին» դանդաղ շարժվում է Հարավային Տեխասով: Առաջիկա օրերին սպասվում են ջրհեղեղներ` հորդառատ անձրևների պատճառով», – ասված է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ փոթորիկը սկսվել է օգոստոսի լույս 26-ի գիշերը, կենտրոնում քամու ուժգնությունը հասնում էր 215 կմ/ժ-ի։ Այն հանդիսանում է «Կատրինի» ժամանակներից ի վեր ամենահզոր փոթորիկը։