Եթե ուզում եք, որ մենք հողերի տեր լինենք, ուրեմն ամեն ինչ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ կարգախոսով ապրենք


15:49 , 26 օգոստոս, 2017
Իմ բոլոր վերլուծությունները հիմնված են իրական փաստերի վրա: Ես զերծ եմ մնում հուզական ու զգացմունքային (ականջդ կանչի Բագրատյան, տե՛ս էմոցիա բառը քանի հոմանիշ ունի) գործոնից: Դրանք ինձ կշեղեն ու կտանեն սխալ ուղիով: Դրա համար իմ վերլուծությունները երբեմն դուր չի գալիս հայ հասարակությանը, նեղսրտում են, որ իմ վերլուծություններում չեմ ասում այ էս հողերը շուտով մերը կլինեն... Չէ՛, եկեք մեզ պատրանքներով ու երազանքներով չպարուրենք, որ հետո, երբ արթնանք , իրականությունը դառն ու անտանելի չթվա... Եթե ուզում եք, որ մենք հողերի տեր լինենք, ուրեմն ամեն ինչ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ կարգախոսով ապրենք...