Նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստը պահպանվել է, հակառակորդը հրադադարը խախտել է 160 անգամ. ԱՀ ՊԲ


12:30 , 26 օգոստոս, 2017
Օգոստոսի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, նախորդ շաբաթներին հաստատված հարաբերական հանգիստ իրադրությունը պահպանվել է:
Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Նշված ժամանակահատվածում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ շուրջ 160 անգամ,  հայկական դիրքերի ուղղութամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց:
ՊԲ-ի առաջապահ զորամասերը այդ ընթացքում շարունակել են սահմանված կարգի համաձայն տանել մարտական հերթապահություն և տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը: