Հայաստանի համար ահաբեկչական սպառնալիք է ոչ թե «ԻՊ»-ը, այլ Ադրբեջանը


02:43 , 26 օգոստոս, 2017

Հատկապես իսլամական ծայրահեղականներից ուղղակի ահաբեկչական սպառնալիք Հայաստանի համար չկա։ Մենք, առաջին հերթին, չունենք մեր երկրի քաղաքացիներ, որոնք հանդես են գալիս մերձավորարևելյան իրադարձություններում, և նրանց վերադարձը կարող է սպառնալիք հանդիսանալ, ինչպես, օրինակ՝ եվրոպական և մեր հարևան որոշ երկրների պարագայում է։ Հաջորդը՝ ՀՀ-ն չունենալով մուսուլմանական ազգաբնակչություն՝ այս առումով ևս բավականաչափ ապահովագրված վիճակում է գտնվում, քանի որ տարբեր երկրներում բնակվող մուսուլման ազգաբնակչության շրջանում են տարածվում նման ծայրահեղական գաղափարները. մինչդեռ անմիջական սպառնալիքի տակ առավելապես գտնվում են Մերձավոր Արևելքի և արևմտյան երկրների հայ համայնքները՝

Կից նյութն՝ այստեղ