Դժբախտ պատահարի հետևանքով Ադրբեջանի զինված ուժերում 2 զինծառայող է մահացել


03:28 , 25 օգոստոս, 2017

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv-ի տվյալներով՝ օգոստոս ամսին, Դաշկեսանում տեղակայված զորամասերից մեկում դժբախտ պատահարի (ծառի անկման) հետևանքով մահացել են 2 զինծառայողներ, իսկ 1-ը վիրավորվել է։ 
Կայքի տվյալներով՝ զինծառայողներից մեկը մահացել է տեղում, իսկ մյուսը՝ պայմանագրային զինծառայող, Աղստաֆայի շրջանի Գիրիլի գյուղի բնակիչ, 1996թ ծնված Ռահման Էլխան օղլու Մուսաևը (Rəhman Elxan oğlu Musayev) տեղափոխվել է Գյանջայի զինվորական հոսպիտալ, այնուհետև Բաքու, որտեղ մահացել է օգոստոսի 13-ին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել պատահարի և զինծառայողների մահվան մասին։