Ադրբեջանի ԱԳ նախարարությունն հանդես է եկել հայտարարությամբ


17:30 , 24 օգոստոս, 2017
Hraparak.am-ը գրում է.
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում պատրասակամություն է հայտնել աշխատելու ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ, ով իր պարտականությունների կատարմանը կանցնի արդեն հաջորդ երկուշաբթի: Այս մասին հայտնում է ԱՊԱ լրատվական գործակալությունը: Հիշեցնենք, որ երեկ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարությամբ էր հանդես եկել, որտեղ նշել էր ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական վեց կետերը եւ ապա ասել, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը որոշել է, որ ԵԱՀԿ ՄԽ-ում որպես համանախագահ Միացյալ Նահանգներից, հանդես կգա դիվանագետ Էնդրյու Շեֆերը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: