Ռոտերդամում ահաբեկչության սպառնալիքի պատճառով ռոք համերգ է չեղարկվել


07:53 , 24 օգոստոս, 2017

Ռոտերդամում (Հոլանդիա) ոստիկանությունը վերջին պահին չեղարկել է ամերիկյան Allah-Las ռոք խմբի համերգը՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Քաղաքապետ Ահմեդ Աբութալեբը հայտնել է, որ համերգասրահից ոչ հեռու ոստիկանությունը կանգնեցրել էր իսպանական պետհամարանիշներով ֆուրգոն, որում եղել է մի քանի գազային բալոն։ Նրա խոսքով՝ տրանսպորտային միջոցի վարորդին այժմ հարցաքննում են իրավապահ մարմինները։

Աբութալեբը հայտնել է, որ համերգը չեղարկվել էր իսպանական ոստիկանության կողմից ստացված ահաբեկչական նախազգուշացման պատճառով։ Նա չի հստակեցրել, թե կոնկրետ չի տեղեկություն է ստացվել իսպանական իշխանությունների կողմից։