Ֆրանսիայում ծնվել է Արմոյի երկրորդ երեխան. երգիչն առաջին անգամ խոսում է այս մասին


00:20 , 24 օգոստոս, 2017

Life.tert.am-ը գրում է.

Հուլիսի 16–ին Ֆրանսիայում ծնվել է երգիչ Արմոյի երկրորդ երեխան։ Երգչի կինը` Անին, կրկին դուստր է պարգևել ամուսնուն։ Ծնողները կարողացել են թաքցնել Անիի հղիության և փոքրիկի ծնվելու փաստը, սակայն փոքրիկի ծննդից մեկ ամիս անց երգիչը կյանքի կարևոր իրադարձության մասին բացառիկ անդրադարձը վստահել է Tert.am Life–ին։

«Ֆրանսիայում ծնվեց իմ երկրորդ աղջիկը։ Անունը Մարիա է։ Անվան հարցում երկար չենք մտածել։ Դա իմ և կնոջս համատեղ որոշումն էր»,– ասաց Արմոն։

Երգչից հետաքրքրվեցինք, թե ինչով էր պայմանավորված որոշումը, որ երեխան Ֆրանսիայում ծնվի. «Կինս այնտեղի քաղաքացի է։ Լեան էլ է այնտեղ ծնվել։ Որոշեցինք, որ Մարիան էլ Ֆրանսիայում ծնվի։ Կնոջս ծնողների մոտ էինք մեկնել։ Մոտ մեկ ամիս է` այնտեղ էինք»։

Արմոն և կինն օրեր առաջ են վերադարձել Երևան։ Այդ ընթացքում նրանք կարողացել են վայելել իրենց հանգիստը Ֆրանսիայում։ Զույգը տարվա ընթացքում պարբերաբար մեկնում է Ֆրանսիա։ «Մենք տարվա ընթացքում երկու անգամ պարտադիր գնում ենք այնտեղ, որպեսզի տատիկն ու պապիկը իր թոռնիկին տեսնեն։ Այնտեղ մշտական բնակվելու ծրագրեր դեռ չունենք»,– ասաց երգիչը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։