Ոչ ամուսնացել եմ, ոչ էլ պատրաստվում եմ. Մերի Մարտիրոսյան


20:00 , 23 օգոստոս, 2017

Life.panorama.am-ը գրում է.
Դերասան Հովհաննես Ազոյանի նախկին կնոջ` դիմահարդար Մերի Մարտիրոսյանի հարսանեկան լուսանկարները իսկական իրարանցում են առաջացրել համացանցում: Մինչ շատերը շտապում են ենթադրություններ անել ու ասեկոսեներ հյուսել` Մերիին կրկին ամուսնացնելով, Life.panorama.am-ը զրուցեց նրա հետ ու պարզեց նոր ֆոտոշարքի մանրամասները:

«Սա սովորական ֆոտոշարք էր, ընդամենը դիմահարդարման, վարսահարդարման և լուսանկարչի գովազդ: Չեմ ուզում այս ֆոտոշարքը երկար խոսելու թեմա դառնա, սրանք ուղղակի նկարներ են, ոչ ամուսնացել եմ, ոչ ամուսնանում եմ, ոչ էլ պատրաստվում եմ, հետևաբար լուսանկարները կապ չունեն հարսանիքի հետ»,- շեշտեց Մերի Մարտիրոսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։