Թիլերսոնը Ռուսաստանին մեղադրել է թալիբներին զենք մատակարարելու մեջ


07:20 , 23 օգոստոս, 2017

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեղադրել է Ռուսաստանին «Թալիբանին» սպառազինություն մատակարարելու մեջ։ Այդ մասին տեսանյութը հրապարակվել է Պետդեպի կայքում։

«Ռուսաստանը զենք է մատակարարում «Թալիբանին», ինչը հանդիսանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նորմերի խախտում։ Մենք դեմ ենք արտահայտվում դրան և կոչ անում ռուսական կողմին ուշադրություն դարձնել այդ հարցին»,-ասել է նա։

Ավելի վաղ Թիլերսոնը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կաջակցի Աֆղանստանի իշխանությունների և «Թալիբան» արմատական շարժման միջև բանակցություններին։