Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են 820 մլն դոլարի պայմանագրեր


06:11 , 23 օգոստոս, 2017

Ռուսաստանի արդյունաբերության ու առևտի փոխնախարար Գեորգի Կալամանովը հայտարարել է, որ ռուսական և թուրքական ընկերություններն Իզմիրի 86-րդ միջազգային միջոլորտային ցուցահանդեսում նախնական համաձայնեցրել են 820 մլն դոլարի պայմանագրեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Ցուցահանդեսի բոլոր օրերն անցել են հանդիպումների լարված գրաֆիկով։ Միայն Ռուսական արտահանման կենտրոնի տվյալներով՝ MatchMaking ձևաչափում անցկացվել է 196 հանդիպում, որոնց արդյունքը եղել է քննարկված պայմանագրերով 820 մլն դոլար ծավալի հասնելը»,-ասել է Կալամանովը։

Ցուցահանդես-տոնավաճառն անցկացվել է օգոստոսի 18-22-ը, Ռուսաստանը դրան մասնակցել է որպես գործընկեր երկիր։

Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտնել էր, որ թուրքական կողմն ու Ռուսաստանը կարգավորել են առևտրային սահմանափակումների հանմանն ուղղված գրեթե բոլոր հարցերը։