Հալեպում շուրջ 50 գրոհային զենքերը վայր է դրել


02:54 , 23 օգոստոս, 2017

Operativ.am-ը գրում է․

Հալեպի շրջանում անօրինական ավազակային խմբավորման 47 գրոհայինից բաղկացած խումբը զենքերը վայր է դրել, որպեսզի օգտվի համաներումից: Այդ մասին «РиаНовости»-ն:

«47 գրոհային զենքերը վայր է դրել: Նրանք տարվել են Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածք: Այժմ Հալեպի անվտանգության կոմիտեում դիտարկվում է նրանց համաներման հարցը»,- ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, ռուսական ռազմական ոստիկանությունն ապահովել է գրոհայինների անվտանգ դուրսբերումը: