Հայաստանն ու Բելառուսը քննարկում են պաշտպանական ոլորտում համագործակցությունը


21:31 , 22 օգոստոս, 2017
ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու վարչության պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 22-ից 24-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում մասնակցում է երկկողմ համագործակցության ծրագրով նախատեսված քննարկումներին: Այդ մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության  նախարարության լրատվական վարչությունից: