Փաստաբանների պալատի նախագահը՝ հոլյուցինոգեն տեսիլքների թմբիրում


21:27 , 22 օգոստոս, 2017

Լուսաճաճանչ մի ամառային օր էր Արարատյան դաշտում, երբ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին համակեցին հոլյուցինոգեն բնույթի տեսիլքներ։ Երևի պատճառը «պալատ» բառի մեջ է թաքնված, որովհետև Զոհրաբյանը իրեն պալատական ինտրիգների կիզակետում է պատկերացնում։ Ասենք՝ Game of Thrones-ի ոգով, որտեղ ինքը օրինակ՝ Տիրիոն Լաննիստերն է, կամ էլ՝ Վարիսը ու գտնվում է թո՜ւյն ինտրիգների էպիկենտրոնում։

Անգամ ամառվա տապն ու արձակուրդային թմբիրը չեն կարող բացատրել, թե ինչու պետք է Հայաստանի ամենախոշոր մեդիա հոլդինգը թիրախավորի թեև պալատական շորշոփներով, բայց այդուհանդերձ՝ սովորական արհմիության կարգի պես մի հիմնարկի, կամ էլ՝ դրա ղեկավարին։

Մարդկանց մոտ երբեմն մեծարման մոլուցքի սրացումներ են պատահում։ Կամ էլ կարելի է ենթադրել, որ արհմիության պալատական ղեկավարը գցել-բռնել է, որ կարելի է հարայ-հուրույախառը փիառ անել։ Կենցաղային օրինակ մը․ պատկերացրե՛ք, որ մի հատ գեշ կնիկ փողոցում Բրեդ Փիթին է տեսնում ու սկսում է բղավել, որ Բրեդ Փիթը իրեն բռնաբարում է։ Հիմա Բրեդ Փիթը կարող է ոչ մի բան չասել, կամ էլ ասել՝ «ара, кто этот потерпевший?», բայց մեկ է, կգտնվեն մարդիկ, ովքեր գեշ կնգան կհիշեն որպես՝ «Էն, որ Բրեթ Փիթը բռնաբարել էր»։ Հետո սենց մի նրբություն էլ կա․ համաձայն աստրալային պոչերի ու չակրաների երրորդ կոսմիկ կանոնի՝ մտքերը ի կատար ածվելու հակում են ստանում, երբ չափազանց հաճախ են արտաբերվում։ Սենց էլ ապրում ենք։

Կից նյութն այստեղ