Ըմբշամարտի ԱԱ. Ասլանյանը ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին


18:24 , 22 օգոստոս, 2017

Փարիզում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակում 2։1 հաշվով պարտության կրելով հարավկորեացի Հանսու Ռյունին պայքար է մղում բրոզե մեդալի համար:

Երրորդ տեղի համար առաջին գոտեմարտում Կարեն Ասլանյանը 7:1 հաշվով ջախջախել է ադրբեջանցի Քամրան Մամադովին: Բրոնզե մեդալի համար հայ ըմբիշը կգոտեմարտի ռուսաստանցի Արտյոմ Սուրկովի հետ: