Սիրիական լրատվամիջոցները հայտնում են Ռաքքայում միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով 78 խաղաղ բնակչի մահվան մասին


19:00 , 22 օգոստոս, 2017
Tert.am-ը գրում է.

ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող միջազգային կոալիցիայի ինքնաթիռներն օդային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում՝ Ռաքքա քաղաքի վրա, ինչի հետևանքով մեկ օրվա ընթացքում զոհվել է 78 խաղաղ բնակիչ: Այդ մասին հայտնել է սիրիական «ՍԱՆԱ» գործակալությունը:
Ռմբակոծության են ենթարկվել Աս-Սահանի և Ալ-Բադու թաղամասերը, ինչպես նաև Աթ-Թաուսիա թաղամասը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: