Սիրիայի շուրջ Աստանայում հանդիպումը կարող է կայանալ սեպտեմբերի կեսերին


14:00 , 22 օգոստոս, 2017
Aysor.am-ը գրում է.

Աստանայում Սիրիայի շուրջ միջազգային հանդիպումը նախնական տվյալով կարող է տեղի ունենալ սեպտեմբերի կեսերին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի ԱԳՆ ղեկավար  Քայրաթ Աբդրահմանովը, փոխանցում է ТАСС-ը։

«Ըստ ռուսական կողմից ստացած տեղեկության՝ հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, մինչև օգոստոսի վերջ մտադիր են փորձագետների մակարդակով տեխնիկական հանդիպում անցկացնել, որի ժամանակ կորոշվեն օրակարգը և հերթական հանդիպման հստակ ժամկետները՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի շրջանակում», -նշել է Աբդրահմանովը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: