Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը


13:30 , 22 օգոստոս, 2017

Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: 

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է հանգեցնել արևահարություն: