Ռուս հետախույզները Հայաստանի իրենց «Կամխուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում մարզանքներ են անցկացնում


12:30 , 22 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.

Ռուս հետախույզներն ու օդաչուները ռազմամարզական վարժանքներ են անցկացնում Հայաստանում՝ փորձելով ուժեր տեղափոխել պայմանական հակառակորդի թիկունք: ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը հղումով հայտնում է «Ռիա նովոստի» գործակալությունը:

«Հայաստանում ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողներն առաջին անգամ ձեռնամուխ են եղել պայմանական հակառակորդի թիկունք ուժերի արագ տեղափոխման գործողությունների մշակմանը: Ուսումնական միջոցառումներում գործի են դրվել Անդրկովկասում Ռուսաստանի զորամիավորման բանակային օդուժի Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ ռազմափոխադրական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: