Սքանչելի լուսանկարներ ԱՄՆ-ում երեկ տեղի ունեցած Արեգակի խավարումից


09:05 , 22 օգոստոս, 2017

Արեգակի Ամերիկյան Մեծ Խավարում․ այսպիսի անուն է ստացել 2017 թվականի օգոստոսի 21-ին տեղի ունեցած Արևի խավարումը։ Ինչու ամերիկյա՞ն․ քանի որ Արևի ամբողջական խավարումը տեսանելի էր միայն ԱՄՆ-ից, այն էլ՝ ընդամենը 14 նահանգներից։ Իսկ մյուս նահանգներում և այլ երկրներում բնակվող մարդիկ կարողացան տեսնել Արևի միայն մասնակի խավարում։

Երեկ տեղի ունեցած խավարումն առաջինը տեսան ԱՄՆ Օրեգոն նահանգում ապրողները։ Այն սկսվեց տեղի ժամանակով 16։05-ին։ Իսկ խավարման վերջին պահերին էլ ականատես եղան Հարավային Կարոլինայում ապրողները։ Արևի խավարումն ավարտվեց տեղի ժամանակով 18։44-ին։

Հիշեցնենք, որ Արեգակի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինն անցնում է Երկրի և Արևի միջով՝ փակելով Արևից եկող լույսը։

Ահա մի քանի լուսանկարներ, թե ինչպես տեղի ունեցավ աստղագիտական այս իրադարձությունն ու թե ինչպես էին մարդիկ հետևում դրան։