«Ժողովուրդ». Իբր դրսում գտնվողների հոգսերը շատ ենք կարողանում հոգալ, հիմա էլ մտածենք ՔԿՀ-ների մասին. Ֆիննախը մերժել է բանտախցերը վերանորոգելու գումար տրամադրել


06:33 , 22 օգոստոս, 2017

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարություն՝ ՔԿՀ-ների խցերը վերանորոգելու համար գումար խնդրելով: Սակայն նախարարությունը մերժել էր խնդրանքը՝ պատճառաբանելով, թե չկան բավարար միջոցներ:

«Իբր շատ ենք կարողանում դրսում գտնվողների հոգսերը հոգալ, հիմա էլ մտածենք ՔԿՀ-ներում բարեկեցիկ պայմաններ ստեղծելու մասին»,-,մեր աղբյուրների պնդմամբ՝ մոտավոր նման բանավոր պատասխան են տվել ֆինանսների նախարարությունից, այնուհետև խորհուրդ տվել ռեֆորմներ իրականացնել ԱՆ-ում և դրա արդյունքում ստացած խնայողությունների հաշվին վերանորոգել ՔԿՀ-ները: