Ֆրանսիական The Voice Kids-ին մասնակցող հայուհին իր կատարմամբ գերել է աստղային ժյուրիին


00:20 , 22 օգոստոս, 2017

Ֆրանսիական The Voice Kids երաժշտական նախագծի կույր լսումների ժամանակ հայազգի Մոնիկան իր կատարմամբ ստիպել է ժյուրիի անդամներին պտտվել իր կողմ։ 

13-ամյա աղջիկը ֆրանսիական հեռուստաշոուի բեմում կատարել է Ուիթնի Հյուսթոնի հանրահայտ I have nothing ստեղծագործությունն ու գովեստի խոսքերի արժանացել ժյուրիի անդամների՝ ֆրանսիացի կատարողներ Պատրիկ Ֆիորիի, Մ.Պոկորայի և Ջենիֆերի կողմից։

Մոնիկան հեռուստաշոուի աստղային ժյուրիին ասել է, որ բեմում է 3 տարեկանից և կարող է կատարել 5 լեզուներով, այդ թվում հայերեն։

Մոնիկան խոստովանել է, որ Շառլ Ազնավուրի երկրագուն է և հպարտանում է իր հայկական արմատներով։