Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է ՌԴ


22:51 , 21 օգոստոս, 2017

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Այցի շրջանակներում օգոստոսի 21-ին պատվիրակությունը Նաբերեժնիե Չելնիում կծանոթանա «ԿԱՄԱԶ» հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի նոր արտադրատեսակներին, իսկ օգոստոսի 22-ին Մոսկվայում կմասնակցի «Արմիա-2017» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի եւ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: